ՀՀ գլխավոր դատախազությունն աշխատավարձի բարձրացում անելու տեսանկյունից տվեց-անցավ մինչ այժմ եղած բոլոր նախադեպերը: Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատախազության գործընկերներին, աշխատավարձից զատ, աշխատավարձի մինչեւ 120 տոկոսի հասնող հավելավճար տալ։ Թե ինչ հիմնավորմամբ է դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների՝ դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձն ավելանում աստղաբաշխական թվերով, թերեւս միայն իշխանությանն է հայտնի։ Հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որ արժանիքն է շոյել, որ նա որոշել է քաղցր աչքով նայել նախկինում իրեն կալանավորելու միջնորդությամբ հանդես եկող Դավթյանին ու տեղակալներին:
Արձանագրենք, որ ո՛չ «Մարտի մեկ»-ի գործով է որեւէ նոր բացահայտում եղել, ո՛չ սպանություններն են բացահայտվել, ո՛չ այդքան չարչրկված ապօրինի գույքն ու թալանն են բռնագրավվել ու բյուջե վերադարձվել: Ավելին, բոլոր տեսակի թալանչիները անկաշկանդ շարունակում են կյանքը վայելել ազատության մեջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։