«alikonline.ir» – «Հայերն Իրանի մշակոյթի եւ ժողովրդի մասն են կազմում, եւ հայկական դպրոցների առկայութիւնը պատւաւոր փաստաթուղթ է, որը վկայում է, այն մասին որ Իրանում տարբեր էթնիկ խմբեր կարող են հեշտութեամբ պահպանել իրենց մշակոյթն ու աւանդոյթները»,- այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Թեհրանում հայկական դպրոցների պատմութեան ցուցահանդէսի տնօրէն Իռէն Աբնուսեանը:
«Մեր կարգախօսն է. մենք իրանցիներ ենք եւ հպարտանում ենք, որ իրանցիներ ենք։ Հայկական դպրոցների շատ շրջանաւարտներ կարողացել են զգալի ծառայութիւններ մատուցել իրանական հասարակութեանը։ Այդ պատճառով այս ցուցահանդէսի անցկացումը մեզ համար մշակութային արժէք է ներկայացնում»,- ասել է նա։
«Հայկական դպրոցների կրթական համակարգը ճիշտ նոյնն է, ինչ Իրանի կրթական համակարգը, եւ այդ դպրոցներում դասաւանդւում են միայն երկու մասնագիտացւած լեզւական դասընթացներ եւ կրօնական կրթութիւն»,- յաւելել է նա:
Նշենք, որ Թեհրանում հայկական դպրոցների պատմութեան ցուցահանդէսում ներկայացւած են շուրջ 400 գրքեր, որոնք հրատարակւել են տարբեր տասնամեակներում: Դպրոցական համազգեստներ եւ խալաթներ, վկայականներ, վարչական եւ կրթական գործիքներ, ինչպիսիք են տպագրական մեքենաներ եւ դպրոցական նամականիշեր, դասատախտակներ եւ այլն: