Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, բազմափորձ մասնագետ Կարեն Աղամալյանը նախօրեին անդրադառնալով Արթուր Հովհաննիսյանի պարտությանը՝ ասել էր, թե ինքը եւ իր մարզչական համաձայն չեն, որ Արթուրը պարտվել է եւ հայտարարել. «կամ մենք բռնցքամարտ չենք հասկանում, կամ՝ մրցավարները»:
Այսօր նույնը բանը կրկնվեց նաեւ 63,5 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչի Հովհաննես Բաչկով-Սոմչայ Վոնգսուվան (Թաիլանդ) մենամարտում: Գյումրեցին գրեթե ամբողջ մենամարտի ընթացքում ավելի ակտիվ էր ու ավելի շատ դիպուկ հարվածներ էր հասցնում: Նրա առավելությունը այնքան ակնհայտ էր, որ զուսպ պահվածքով աչքի ընկնող Կարեն Աղամալյանը մարտի ավարտն ազդարարող գոնգից հետո չկարողացավ թաքցնել իր ուրախությունը: Սակայն մրցավարները այլ բռնցքամարտ էին տեսել եւ հաղթանակը նվիրեցին թաիլանդցուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ