Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականի անդամ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունում առաջին իսկ մրցափուլում ութ միավորի առավելություն ձեռք բերեց մոլդովացի Կոռնելիու Ռուսուի նկատմամբ: Մրցակցի մարտավկաները վիճարկեցին մեր մարզիկի վերջին՝ վճռորոշ հնարքը, սակայն կրկնադիտումը ցույց տվեց, որ գորգի մրցավարը ճիշտ է գնահատել այդ հնարքը: Եւս մեկ միավոր ավելացվեց հայ ըմբիշի պաշարին ու հաղթանակը ժամկետից շուտ շնորհվեց նրան, ինչի շնորհիվ Հրաչյա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ