Վանաձորի, Գուգարքի, Դարպասի և Շահումյանի հարգելի՛ բնակիչներ, ժամանակն է եկել կարգ ու կանոն հաստատելու մեր հարազատ քաղաքում…
Ես՝ որպես «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված Վանաձոր խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու՝ նպատակ ունեմ լիովին նվիրվելու համայնքի զարգացմանն ուղղված աշխատանքին։
Ինչպես գիտեք, «Հանրապետություն» կուսակցությունը միտված չէ որևէ այլ քաղաքական խմբավորման անվանազրկումով սեփական գաղափարները բարձրաձայնելուն, այլ ուղղակի առաջ է քաշում ազնիվ լինելու գաղափարը, որն էլ հայ ժողովրդի համար ճիշտ ապագա կերտելու միակ տարբերակն է։ Լավ ապագան անհրաժեշտ է կերտել ոչ միայն որևէ անհատի գաղափարով, այլ ամբողջ հայ ժողովրդի խոսքով։
Մենք առաջ ենք շարժվում մեր կուսակցության այս դիրքորոշումով և վստահ ենք, որ միայն միահամուռ ուժով ու կամքով կարող ենք կերտել լուսավոր ու պայծառ ապագա մեր համայնքի համար ։ Միասին կարող ենք շենացնել, զարգացնել ու նոր շունչ տալ մեր Վանաձորին։Այս ամենը հնարավոր է իրականացնել այն դեպքում, երբ դուք ձեր քվեն կտաք «Հանրապետություն » կուսակցությանն ու կվստահեք ինձ, ով տարիներ շարունակ ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։
Կարդացեք նաև
Հարգելի՛ բնակիչներ, վստահ եմ, որ չկրկնելով հին սխալները, կկատարենք ճիշտ ընտրություն հանուն Վանաձորի բարօրության և հանուն յուրաքանչյուրիս բարեկեցության։
«Հանրապետություն» կուսակցություն