ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է:
Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, ում մակագրվել էր Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդության քննությունը։
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով:
Կարդացեք նաև
Նախաքննական մարմինը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։
Ըստ պաշտպանական կողմի, դատավոր Դ.Արղամանյանը ունեցել է կոնկրետ քաղաքական կողմնորոշում, եղել է «Իմ քայլը» խմբակցության իրավախորհրդատուն։