Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը, այդ թվում եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր:
Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, տարածաշրջանում իրավիճակի շուրջ: Կողմերը նաև ընդգծել են 3+3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափի կարևորությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ