Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում գրանցվել է հանցագործությունների թվի աճ

Նոյեմբեր 02,2021 18:15

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզում արձանագրվել է հանցագործությունների թվի աճ: 2021 թվականի 9 ամիսների ընթացքում մարզում գրանցվել է 1548 հանցագործություն, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1483 դեպք. «Չնայած ունենք դեպքերի ակնհայտ աճ, բայց ունենք որոշ հանցատեսակների նվազում, որը շատ գոհացուցիչ ցուցանիշ է: Ունենք սպանությունների թվի նվազում: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ունեցել ենք 6 սպանություն, այս տարի ունենք 2 սպանություն: Ընդ որում` մեկը բացահայտված է, երկրորդը՝ չբացահայտված»:

Դատախազի խոսքով՝ նվազել են նաեւ ավազակային հարձակման դեպքերը: 2020 թվականին գրանցվել է ավազակային հարձակման 5 դեպք, այս տարի դեպքերի քանակը 2-ն է. «Մտահոգիչն այն է, որ 2 դեպքն էլ դեռեւս չբացահայտված են: Բազմաթիվ հանձնարարականներ կան տրված հետաքննական մարմնին, այդ թվում ցուցումներ վարույթն իրականացրած քննիչին, որպեսզի դրանց բացահայտման ուղղությամբ կատարվի անհրաժեշտ քննչական դատավարական, ինչպես նաեւ օպերատիվ հետախուզական աշխատանքներ»:

Այս տարի մարզում նվազել է բնակարանային գողությունների թիվը: Նախորդ տարվա 125 դեպքի դիմաց, 2021-ին գրանցվել է 111 դեպք: Բացի այդ գրանցվել է նաեւ դեպքերի բացահայտման դրական ցուցանիշ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930