Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամի փոխարժեքը որոշակիորեն կապված է ներմուծման եւ բեռնափոխադրումների խաթարումների հետ. Մարտին Գալստյան

Նոյեմբեր 02,2021 18:25

«Ապրանքախմբերի մեծ մասում մեր դիտարկումներով դրամի փոխարժեքը գնաճի վրա մեծ ազդեցություն չի ունենում, բայց փոխարժեքը որոշակիորեն կապված է ներմուծման եւ բեռնափոխադրումների խաթարումների հետ»,- այսօր Կենտրոնական բանկում կազմակերպված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով,  դրամի ազատ լողացող փոխարժեք ունենք եւ, այս պահի դրությամբ, այն մոտ 480 դրամի շրջանակներում է, ինչը ապրանքների գների վրա որոշակիորեն է ազդում: Ըստ ԿԲ նախագահի գնաճի վրա ազդող երեք հիմնական գործոններ կան, որից առաջինը առաջարկի գործոնն է, երբ համաշխարհային շուկայում պարենի և սննդամթերքի գների աճ է գրանցվում: Մարտին Գալստյանի խոսքով, առաջին գործոնի մեջ է մտնում նաեւ բեռնափոխադրումների եւ լոգիստիկ շղթաների խաթարումները եւ երկրորդը՝ ներքին գյուղատնտեսական ապրանքների որոշակի գնաճն է:

Ըստ ԿԲ ղեկավարի, երրորդ գործոնը պահանջարկի որոշակի առաջանցիկ աճն է արտադրողական առաջարկի նկատմամբ, որի պատճառով այսօր Հայաստանում առկա է  8.9 % գնաճ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930