Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենտրոն վարչական շրջանում ուսումնասիրվել է 106 տրանսպորտային միջոց. հակահամաճարակային կանոնների 20 խախտում է հայտնաբերվել

Նոյեմբեր 02,2021 18:02

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը։

Հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է Կենտրոնով երթևեկող 106 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 20 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Խախտումները վերաբերել են վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելուն։

Հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի ավելի խստացված ռեժիմով։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930