Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան

Նոյեմբեր 02,2021 17:07

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին:

Երկրի ղեկավարը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետներով, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կառավարության օրակարգային խնդիրն է հանդիսանում:

Նա տեղում մի շարք հանձնարարականներ է տվել, կարգադրել, որ գործադրվեն բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում աշխատանքը որակով կատարելու համար: Քաղաքաշինության պատասխանատուները նախագահին վստահեցրել են, որ մինչև տարեվերջ մի քանի փուլով նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, շահագործման կհանձնվեն:

Հանրապետության նախագահին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930