Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օրերս ՀՀ Վայոց ձորի մարզի որսահանդակներում բացահայտվել են որսի կանոնների խախտման դեպքեր։
Զառիթափ գյուղի հարակից տարածքում «Ուազ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են լիցքավորված ակոսափող և հարթափող մեկական որսորդական հրացաններ, փամփուշտներ և ձեռքի լուսարձակ։
Գնիշիկ գյուղի հարակից տարածքի որսահանդակում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում առկա են եղել լիցքավորված ակոսափող, հարթափող որսորդական հրացաններ, նաև որսված մոխրագույն 5 կաքավ, որի որսն արգելված է։
Հարուցվել են վարչական վարույթներ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Կարդացեք նաև
Առգրավված իրեղեն ապացույցները հանձնվել են ոստիկանություն։
Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին