Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Ընդդիմությանը փոխկապակցված շատ ընկերություններ պետական գնումներում մրցույթներ են շահել․ «Ա1+»

Նոյեմբեր 02,2021 16:24

«Ծանր վիճակ է, և դեռ ինչ-որ ժամանակ ծանր կլինի՝ պայմանավորված համաճարակի բնույթով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին ու վերջին օրերին վարակվածների ու մահերի մեծ թվի առկայությանը։

Նա նաև դեմ չէ, որ պետք է կառավարության քայլերի արդյունավետությունը գնահատվի, բայց իրատեսական էլ չի համարում, որ ավելի քան 2 մլն մարդու կարելի է ստիպողաբար պատվաստել այն դեպքում, երբ կա դիմադրություն։

Պատգամավորն անդրադարձավ նաև ներքաղաքական խնդիրներին, իշխանությանը վերագրվող և մամուլում քննարկվող այնպիսի իրադարձություններին, ինչպիսիք են պետական գնումներին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության կամ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերության մասնակցությանը։

«Իմ կողքը նստած ընդդիմությանը փոխկապակցված բազմաթիվ ընկերություններ պետական գնումներում բազմաթիվ մրցույթներ են շահել»,- հակադարձեց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930