Սևան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Սիրով տեղեկացնում եմ, որ առաջադրել եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Սևան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունով:
Պատերազմից հետո մենք ապրում ենք դժվար ժամանակներ, դժվարությունների հաղթահարումը առաջին հերթին կախված է մեզանից, մեր որոշումներից, մեր ընտրությունից: Եթե մենք ուզում ենք, որ մեր որդիները չժառանգեն մեր չլուծած խնդիրները, պետք է կայացնենք ճիշտ որոշումներ:
Ես վստահում եմ իմ ուժերին ու հավատում ձեր ճիշտ ընտրությանը:
Աստված պահապան բոլորիս:
Կարդացեք նաև
Աշոտ ՆԱԴԱՐՅԱՆ
«Հանրապետություն» կուսակցություն