Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ, 97 կգ քաշային Ալբերտ Եղիկյանը որակավորման փուլում մեկնարկեց իտալացի Լուկա Սվայկարիի նկատմամբ երկուսուկես րոպեում բացահայտ առավելությամբ ՝ 9:1, հաղթանակով:
1/8 եզրափակչում Եղիկյանը ուժերը չափելու է Բելառուսի ներկայացուցիչ Պավել Կլինչուկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ