Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպիտակում, Ապարանում նոր շենքեր են կառուցվում․ Աշոցքում թաղամաս կվերակառուցվի»․ Արմեն Ղուլարյան

Նոյեմբեր 02,2021 14:47

«Վթարային շենքերի լուրջ խնդիր ունենք։ ՀՀ-ում դրանք 600-ն են, որոնցից Շիրակի մարզում՝ 114, միայն Գյումրիում՝ 92-ը։ Երեսուն տարում, հետերկրաշարժյան շրջանում, դրանք ոչ միայն բարոյապես են մաշվել, այլ վտանգ են քաղաքացիների կյանքի համար։ Որքանով գիտեմ՝ այս առումով տեղաշարժ չկա, հաջորդ տարվա բյուջեով նախատեսում ունե՞ք»,-ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ այսօր քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանից հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Պաշտոնյան արձագանքեց․ «Այո, բավականին լուրջ խնդիր է։ Կառավարության ծրագրում տեղ է գտել 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման խնդիրը։ Այդ ուղղությամբ աշխատանք արել ենք։ Նաեւ կարողացել ենք հաստատել տեխնիկական անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման հայեցակարգը, որի հիման վրա աստիճանաբար կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում։ Մասնավորապես Գյումրիում եղել ենք, շրջել, գիտենք Իսահակյան փողոցի շենքի, Անտառավանի մասին։ Կառավարության որոշմամբ՝ գումար է հատկացվել Տիգրան Մեծ փողոցում գտնվող շենքերից մեկի նախագծման, հիմնանորոգման համար։ Մյուս տարի պետք է կարողանանք դրա շինարարությունն անել»։

Արմեն Ղուլարյանը նաեւ հայտնեց, որ Աշոցքի եւ Ստեփանավանի թաղամասերից մեկի վերակառուցման նախագիծ ունեն․ «Նման ծրագրերն իրականացնում ենք ոչ միայն պետբյուջեի, այլեւ մասնավորի միջոցով։ Սպիտակում նույնպես նոր շենք է կառուցվում, Ապարանում եւս»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930