Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոցփաթեթով կարելի է օգտվել ատամնաբուժարանի ծառայություններից․նոր կարգավորումներ սոցփաթեթի շահառուների համար

Նոյեմբեր 02,2021 14:39

Սոցփաթեթի տրամադրման կարգում փոփոխություններ են կատարվել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ներկայացրեց այդ փոփոխությունները։

Նախ, սոցփաթեթի շահառուների ընտանիքի կազմն է ընդլայնվել, գործող կարգավորմամբ սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները, որոնք կարող էին օգտվել սոցփաթեթից, սահմանափակ էր՝ ընտանիքի անդամ էր համարվում մինչեւ 27 տարեկան երեխան կամ ամուսինը, այժմ հանվել է 27 տարեկանի շեմը, եւ շահառուի սոցփաթեթից կարող են օգտվել ընտանիքի մյուս անդամները՝ եղբայր, քույր, ծնողներ, հոգաբարձու, տատիկ, պապիկ, եթե նրանք նույն հասցեում են բնակվում։

Մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվում է՝ եթե սոցփաթեթի շահառուի երեխաները հաճախում են վճարովի նախակրթարան, ապա հնարավորություն է տրվում սոցփաթեթի գումարով՝ 72 հազար դրամ, վճարել նախակրթարանի ուսման վարձը։

Բացի այս, մեկ այլ փոփոխությամբ էլ սոցփաթեթի շահառուները կարող են սոցփաթեթով ստանալ ատամնաբուժական ծառայություններ։

Ըստ Ժորա Սարգսյանի, նաեւ վերացրել է նույնականացման քարտի ներկայացնելու պարտադիր պահանջը։

Պարոն Սարգսյանի ներկայացմամբ՝ գործող կարգով եթե շահառուն ազատվում էր աշխատանքից եւ ընդունվում էր մեկ այլ կառույցում աշխատանքի, որը եւս սոցփաթեթից օգտվելու իրավունք էր տալիս, ապա պետք է վեց ամիս սպասեր, որպեսզի դառնար փաթեթի շահառու․ «Այս նոր որոշմամբ կարգը փոխել ենք՝ եթե մեկ ամսվա ընթացքում ընդունվում է աշխատանքի, ապա սոցփաթեթից օգտվելու իրավունքը պահպանվում է»։

Հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակ էլ, նոր կարգավորմամբ, պահպանվում է սոցփաթեթից օգտվելու իրավունքը։

Նախքան այս նոր որոշման ընդունումը, ինչպես ներկայացրեց Ժորա Սարգսյանը, սոցփաթեթի ամբողջական գումարը տրամադրվում էր շահառուի արձակուրդի ժամանակահատվածում, այժմ կարգը փոփոխվել է եւ շահառուն արձակուրդի մեջ չգտնվելով էլ կարող է ամբողջությամբ ստանալ այդ գումարը։ Ժորա Սարգսյանը բացատրեց՝ շատ ժամանակ հանգստյան օրերին գումարվում են նաեւ մի քանի ոչ աշխատանքային օրեր, եւ մարդիկ այդ օրերին էլ ուզում են իրենց հանգիստը կազմակերպել, այս որոշմամբ խթանում են զբոսաշրջությունը։

Ընդհանուր առմամբ՝ սոցփաթեթի 147,500 շահառու կա, որից 138 հազարն ամեն տարի օգտվում է, իսկ եթե հաշվի առնենք նաեւ շահառու ընտանիքի անդամներին, որոնք իրավունք են ստանում օգտվել փաթեթից, ապա, ըստ Սարգսյանի, միջինում մոտ 600-700 հազար քաղաքացիներ կարող են օգտվել փաթեթից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930