Լրահոս
Օրվա լրահոսը

«Բենզինի գնի հետ կապված հենց այս պահին ուսումնասիրություն է ընթանում»․ ՏՄՊՊՀ նախագահ

Նոյեմբեր 02,2021 14:22

«Խնդիրն այն է, որ բենզին ձեռք ենք բերում հիմնականում մեկ աղբյուրից։ Ընդ որում, ԵՏՄ-ում հիմա քննարկվում է նավթամթերքի եւ գազի մեկ միասնական շուկայի ստեղծման քաղաքականությունը, որտեղ մենք բարձրաձայնել ենք մի շարք խնդիրներ, օրինակ՝ ԵՏՄ գործընկերների հետ սահման չունենալը»,-ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ այսօր անդրադառնալով բենզինի շուկայի խնդիրներին՝ հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

«Շուկայում հիմնական չորս խաղացող կա։ Իրանից որոշակի քանակի ներմուծում է եղել, սակայն այն ժամանակավոր էր, հետո ծավալն էական նվազեց, ուստի տվյալ շուկան կայուն չի կարելի համարել։ Բենզինի գնի հետ կապված հիմա վերջնական դիրքորոշում չունեմ, որովհետեւ հենց այս պահին ուսումնասիրություն ենք անում»,-հավելեց Գեղամ Գեւորգյանը։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ օբյեկտիվ չէ ակնկալել, որ ՀՀ-ն տարբեր երկրներից ունենալու է նավթամթերքի ներկրման հնարավորություն, որովհետեւ տարածաշրջանային դիրքն ու սահմանների վիճակն է պետք հաշվի առնել․ նավթամթերք ներկրվում է հիմնականում Ռուսաստանից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930