Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ պահեստազորի գնդապետ Արթուր Ալեքսանյանին /Ամարասի Արթուր/ շնորհվել է ԱՀ հերոսի բարձր կոչումը:
ԱՀ Նախագահի հրամանագրով պահեստազորի գնդապետ Միշա Թադևոսյանին պարգևատրել են Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանով:
Կարդացեք նաև
Երկու գնդապետներն էլ ակտիվ ու անձնվիրաբար մասնակցություն են ունեցել 3 Արցախյան պատերազմներին: Բացի այդ՝ իրար հաջորդելով, ղեկավարել են ՀՀ լեգենդար 5165 զորամասը:
Տվյալ զորամասի պահեստազորի սպաներն ու զինվորները, ինչպես նաև Ա. Ալեքսանյանին և Մ. Թադևոսյանին վստահող արժանի հայորդիներ իրենց հրամանատարությամբ մասնակցել են ԱՀ 44 օրյա պաշտպանությանը: Որի համար 5165 /Կարմիր Բերետներ/ ջոկատը արժանացել է բարձր գնահատականի ՀՀ և ԱՀ ղեկավարության կողմից: 44 օրյա պատերազմին մասնակցած ջոկատի անձնակազմի շատ անդամներ պարգևատրվել են ՀՀ և ԱՀ Կառավարական և Գերատեսչական պարգևներով:
5165 /Կարմիր Բերետներ/ ջոկատը սրտանց շնորհավորում է հրամանատարներին արժանի բարձր պարգևների համար և շնորհակալություն հայտնում հմուտ ղեկավարության և դաստիարակության համար: Ձեր պատիվը՝մեր պատիվն է:
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ