Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ընթացքում ձեռք բերած ռազմամթերքը Ճարտար փոխադրելու և տանը պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել 

Նոյեմբեր 02,2021 14:58

✅ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչի կողմից արցախյան քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ձեռք բերած ռազմամթերքն ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաք ապօրինի փոխադրելու և  իր կողմից բնակեցված տանը ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

✅Նախաքննությունը շարունակվում է:

✅ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԻՇԵՑՈՒՄ‼️

❗️Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը բացառիկ հնարավորություն է ընձեռել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

❗️Ուստի կոչ ենք անում կամովին իրավապահ մարմիններին հանձնել նման առարկաները՝ այդ կերպ խուսափելով քրեական պատասխանատվությունից:

Արցախի ՔԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930