Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «Հուսով եմ, վեթինգի՝ երեք տարի չարչրկված թեմային այսօր կդրվի վերջակետ»

Նոյեմբեր 02,2021 13:06

ՀՀ արդարադատության նախարարությունը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական եւ հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկում էր կազմակերպել:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքում ասաց. «Այսքան մասնագետների, գերատեսչությունների ներկայությունը վկայում է, որ վեթինգի կամ դատական բարեփոխումների թեման շատ արդիական է: Եվ այդ իսկ պատճառով մենք փորձել ենք այսօր մի սեղանի շուրջ հավաքել այսքան տարբեր բնագավառներում գործող մեր մասնագետներին եւ մոտ երեք տարի չարչրկված թեմային, թե ոնց, ինչպես եւ երբ պիտի վեթինգ լինի Հայաստանում, հուսով եմ, այսօր այս քննարկման ընթացքում կդրվի վերջակետ:

Քննարկման հիմնական խնդիրը, գոնե իմ համոզմամբ, եղել է այն, որ մասնագետների մի խումբը գտնում է, որ ներկայիս Սահմանադրությունը թույլ տալիս է իրականացնել վեթինգ առանձին մեխանիզմով, իսկ մասնագետների մեկ այլ խումբ գտնում է, որ դա ներկայիս Սահմանադրությամբ անհնար է:

Մենք այսօր պիտի կարողանանք պատասխանել նաեւ մի քանի այլ հարցերի: Օրինակ, դատավորների բարեվարքության ստուգումը հնարավո՞ր է իրականացնել՝ ժամանակի մեջ ավելի երկար հետ գնալ, թե պետք է կանգ առնենք վերջին ժամանակներում այդ բարեվարքության ստուգման օրենսդրությունը ընդունելուց հետո ընկած ժամանակահատվածում: Մենք այսօր խնդրում ենք քննարկել նաեւ անցումային արդարադատության կարեւորությունը, ավելի ճիշտ՝ դրա իրագործման հնարավորությունները եւ, արդյոք, այսօր էլ ակտուալ է իրագործել մի այնպիսի մեխանիզմ, որ կոչվի անցումային արդարադատություն, երբ հեղափոխությունից անցել է երեք տարի:

Այս դժվար հարցերի պատասխանները, հուսով եմ, մեր այս մեծ քննարկումը, հետո նաեւ աշխատանքային խմբերում քննարկումը կտա հարցերի պատասխանները, եւ մենք որպես նախարարություն կառաջնորդվենք ձեր այսօրվա քննարկումների արդյունքներով»:

Նախարարը վստահեցրեց, որ այսօրվա քննարկումներում արտահայտված ոչ մի կարծիք, ոչ մի խոսք չի կորչելու, որ իրենք ամփոփելու են այդ քննարկումները եւ ի վերջո կարողանալու են հանրությանը հանգիստ խղճով ասել՝ լինելո՞ւ է վեթինգ օրենսդրությամբ, ո՞ր օրենքով, Սահմանադրության բարեփոխումներից առա՞ջ, թե՞ հետո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930