Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարոն Օհանյան, սա ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի առաջարկն է». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 02,2021 12:43

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը տասներորդ անգամ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պաշտոնում առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ամեն դեպքում հնչեցրեց հարցը, որը նախատեսել էր տալ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, եթե նա, ըստ ԱԺ կանոնակարգի, ներկա լիներ նիստին: Այն է. «Պարոն Օհանյան, սա ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի առաջարկն է, որովհետեւ այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է: Այսպես թե այնպես, դուք ինքներդ էլ հասկանում եք, որ մենք սրա օրենսդրական կարգավորումը պիտի տանք եւ որպեսզի երեքշաբթի օրերը չդառնան ղազինյանական օրեր՝ ձեզանից կախված քայլ արեք: Կամ գոնե հարգեք ոչ թե ձեր գործընկերներին, այլ ԱԺ կանոնակարգ-օրենքը եւ եկեք դուք, որպեսզի ձեզ հարցեր տանք»: Անդրանիկ Քոչարյանը համոզված է, որ որոշումներ կայացնողը Սեյրան Օհանյանը չէ եւ դրանք կայացնողին դիմեց՝ ասելով. «ՀՀ-ն պետություն է եւ երբեք չի կարելի օրենքները վերածել շանտաժի գործիքի»:

Հիշեցնենք, նախորդ նիստում նա կարծիք էր հայտնել, որ այս որոշումը կայացրել է Ռոբերտ Քոչարյանը:

Ի դեպ, ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն այսօր էլ չէին մասնակցում հանձնաժողովի նիստին:

Վիլեն Գաբրիելյան

Ելույթ ունեցավ իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ընդդիմադիր խմբակցությանը մեղադրելով իրավունքի չարաշահման մեջ. «Լավ իմանալով հանդերձ, որ պարոն Ղազինյանը չի ընտրվելու՝ չփոխել թեկնածուին, դա պարզ իրավունքի չարաշահում է եւ երկրորդ՝ ուղղակի անհարգալից վերաբերմունք՝ իրենց ընտրողների նկատմամբ»:

Վահագն Ալեքսանյան

Իշխող ուժը ներկայացնող մեկ այլ պատգամավորի՝ Վահագն Ալեքսանյանի կարծիքով, ընդդիմադիր խմբակցությունը գոնե այս հոբելյանական՝ տասներորդ անգամը ներկայացնելուն պետք է ներկա լիներ:

«Հոբելյանականն էլ չստացվեց»,- քվեարկությունից հետո արձանագրեց Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, որ հանձնաժողովի ծրագրերը չեն տուժելու այս ընտրություն-չընտրությունից: «Վերջերս հայտնի դարձավ, որ պարոն Ղազինյանն իրավունք չունի գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու. այ պարոն Օհանյանը կուզեի, որ սրա վրա ուշադրություն դարձնի: Իսկ պաշտպանության եւ անվտանգության խնդիրների մեծամասնությունը նման փաստաթղթեր են: Պարոն Օհանյանին առաջարկում ենք՝ նոր թեկնածությամբ հանդես գալ»,- հավելեց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930