«7% տնտեսական աճը, երբ նայում ես կառավարության բյուջեն, չի երեւում։ Ավելի հավանական է, որ դրանից ցածր կլինի։ Եթե որոշել եք 7% աճ սահմանել, ապա ինչպե՞ս։ Ակնկալում եք, որ Ամուլսարը կշահագործվի, փող կգա՞․․․թե ակնկալում եք, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում տնտեսական աճ կլինի։ Եթե երկրորդն է, ապա հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական գնահատական արե՞լ եք»,-ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Վահան Քերոբյանը նախ նշեց, որ 2022թ․-ի բյուջեի եւ տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը որպես կանխատեսում ներառված չի, ուստի այդ մասին խոսակցությունները հիմա ժամանակավրեպ են․ «Այդ կանխատեսումը չկա»։
Ինչ վերաբերում է Ամուլսարին, Վահան Քերոբյանը նշեց․ «Անգամ եթե այս պահին բոլոր հարցերը լուծենք, եւ Ամուլսարը վերադառնա աշխատելու ռեժիմին, ապա հանքը լավագույն դեպքում կաշխատի մեկ տարի անց։ Հիմա սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ