Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսել ՀՀ դատական համակարգում ինստիտուցիոնալ, խորքային և իրական բարեփոխում. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հրապարակել է դատական բարեփոխման ճանապարհային քարտեզ

Նոյեմբեր 02,2021 12:27

2021 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ նվիրված հետևյալ կարևորագույն հարցերին.

  • Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները։ Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։
  • Դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները: Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։

Առաջին ուսումնասիրության շրջանակներում ուսումնասիրվել են դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության մեխանիզմները արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում, դատական բարեփոխումների, ներառյալ՝ դատական վեթինգի իրականացման միջազգային և հիմնական ստանդարտները, դատական բարեփոխման, ներառյալ՝ դատական վեթինգի միջազգային փորձը՝ ըստ երկրների։ Ուսումնասիրվել է նաև ազգային փորձը և դրա հիման վրա առաջարկվել է ՀՀ-ում դատավորների բարեվարքության ստուգում իրականացնելու մեխանիզմների ճանապարհային քարտեզը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններով։

Երկրորդ ուսումնասիրությունը նվիրված է դատավորի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձին, դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերին, որի շրջանակներում ուսումնասիրվել է 15-ից ավել երկրների փորձը։ Այնուհետև, միջազգային և ազգային փորձի հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ՝ հայաստանյան դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերի բարձրացման և առաջնահերթ բարեփոխման իրականացման ուղղությունների վերաբերյալ։

Ուսումնասիրությունները կարող են օգտագործվել ՀՀ պատկան մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից՝ այս ոլորտում բարեփոխման իրականացման նպատակով։

Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք պատկան մարմիններին և բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներին, կուսակցություններին, մասնագիտական հասարակական կազմակերպություններին սկսել ներառական, կառուցողական և խորքային քննարկումներ՝ ուսւմնասիրություններով բարձրացված հարցերի շուրջ՝ ՀՀ դատական համակարգում ինստիտուցիոնալ, խորքային և իրական բարեփոխման, այդ թվում  դատա-իրավական բարեփոխումների ծրագրով նախատեսված գործողությունների հետևողական իրականացման նպատակով։

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930