Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ ենք օրենք ընդունել, որ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս եկած քաղաքացին էլ վարչարարության ենթարկվի»․ Հովիկ Աղազարյանը՝ Բադասյանին

Նոյեմբեր 02,2021 11:36

«ՀԴՄ-ների ոլորտում ի՞նչ վիճակ է, քանակական եւ գումարային առումով ի՞նչ պատկեր ունենք»,-ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ այսօր հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ եթե 2021թ․-ի տասը ամիսները համեմատենք 2020թ․-ի տասը ամիսների հետ, ապա գումարային եւ քանակական աճ կա․ «Կտրոնների առումով տոկոսային աճը կազմում է 22,9, իսկ գումարային առումով՝ 31.3%։ Այսինքն, վարչարարությունն արդյունավետ է, հարկ վճարողների վարքագիծը փոխվել է կամավոր եւ թե մեր իրականացրած քաղաքականության արդյունքում»։

Հովիկ Աղազարյանը չհամաձայնեց՝ թվերն ու այն, ինչ շրջապատում է տեսնում, չեն համընկնում․ «Ավելի հետ ենք գնում․․․եթե ամեն ինչ լավ է, ուրեմն լավ է։ Բայց եթե ակնկալածը չկա, կարո՞ղ ենք այնպիսի օրենք ընդունել, որ եթե քաղաքացին խանութից կամ առեւտրի կենտրոնից դուրս է գալիս առանց ՀԴՄ-ի, իր հանդեպ էլ վարչարարություն կիրառվի»։

Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ ՊԵԿ-ը մոտ հարյուր հազար աշխատող պետք է ունենա, որպեսզի դա կարողանա իրականացնել․ «Հարց է առաջանում՝ արդյունավե՞տ է դա։ Եղել է, որ ինձ էլ չեն տրամադրել կտրոնը։ Այո, կա ստվեր, բայց դա չի նշանակում, որ աճ չկա, որքան էլ կյանքում նման երեւույթներ լինեն»։

Պատգամավորը պնդեց՝ այդպես ՊԵԿ-ի ծախսերն իրականում կրճատվելու են, որովհետեւ քաղաքացին առանց գումարի դառնում է ՊԵԿ «աշխատակից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930