Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հիմնավորենք, որ շրջհարկը ստեղծել է խիստ արտոնյալ պայմաններ, ապա առաջարկելու ենք դրույքաչափը փոփոխել»․ նախարար

Նոյեմբեր 02,2021 11:20

«Նախատեսում ենք, որ շրջանառության հարկին վերաբերող բոլոր հարցերը քննարկման առարկա կդառնան 2022թ․-ին»,-ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով պատգամավորներից մեկին, թե եկող տարում արդյոք հնարավո՞ր է շրջանառության հարկի շեմի փոփոխություն։

Նախարարը նշեց․ «Սահմանված դրույքաչափը, հարկման շեմը եւ թե ովքեր են այն վճարողները, որոնք պետք է շարունակեն համարվել շրջհարկ վճարող, ովքեր են այն հարկ վճարողներր, որոնք ԱԱՀ եւ շահութահարկ են վճարելու օրենքով սահմանված կարգով, այս ամենը քննարկելու ենք համալիր կարգավորումների հետ միասին»։

Տիգրան Խաչատրյանը հավելեց․ «Մեկ բան միայն կարող եմ ասել մտածելու համար։ Շրջանառության հարկը նպատակ չի ունեցել սահմանել հարկման արտոնյալ պայմաններ։ Եթե նույն գործով զբաղվում են երկու կազմակերպություններ, մեկը տասը տոկոս հարկ է վճարում, մյուսն ավելի քիչ, ստացվում է, որ շրջհարկ վճարողը, լինելով նույն գործունեության մեջ, ավելի քիչ հարկ է վճարում, քան շահութահարկ եւ ԱԱՀ վճարողը։ Սա չի եղել շրջհարկի ներդրման նպատակը։ Նպատակն է եղել, որ հարկը վճարեն նույն չափով։ Եթե հիմնավորենք, որ շրջհարկը ստեղծել է խիստ արտոնյալ պայմաններ, ապա առաջարկելու ենք դրույքաչափը փոփոխելով համադրելի դարձնել հարկման այն բեռը, որը գործում է ԱԱՀ-շահութահարկ-շրջհարկ ռեժիմների պայմաններում՝ նույն գործունեության համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930