Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Մանուկյան. «Աստված սեր է եւ, սիրուն եթե չես մոտեցել, չես կարողացել սերն ընկալել, նշանակում է՝ դու չարության կրողն ես, չարքապատկան ես»

Նոյեմբեր 02,2021 10:25

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը երեկ «Հայելի» ակումբում խոսել է վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած որոշ հայտարարությունների, մասնավորապես, աթեիստ լինելու մասին:

«Աթեիզմը անհավատություն է: Աստված սեր է: Եվ սիրուն եթե չես մոտեցել, չես կարողացել սերն ընկալել, նշանակում է՝ դու չարության կրողն ես, չարիքի հպատակն ես: Այդ արժեքները մեզ մեծ թռիչքների են տարել: Քրիստոնեությունն ընդունելուց հետո էր, որ մենք տառեր ունեցանք՝ Մաշտոցով, ունեցանք Խորենացու ներկայությունը, մեր պատմիչներին… Մի խոսքով, մեր ազգը որպես ազգ սկսեց ավելի ներկայանալի լինել, եւ մենք այսօր էլ այդ արժեքների կրողն ենք:

Ի՞նչ է նշանակում անհավատությունը: Նշանակում է, որ նա իրեն չի հավատում: Աստվածը երկնքում թեւերը բաց բոբո չէ: Շատերն ասում են՝ Աստված կպատժի: Աստված պատժիչ ջոկատային չէ, որ գա պատժի: Աստված սեր է: Եվ սիրուն եթե չես մոտեցել, չես կարողացել սերն ընկալել, նշանակում է՝ դու չարության կրողն ես, չարիքի հպատակն ես: Այսինքն, եթե ասում է՝ մերժում եմ լույսը, չեմ ընդունում լույսը, ուրեմն ինքը ընդունում է խավարը, ինքը չարքապատկան է: Եթե մարդն իր էությունը շրջանցում է, ինքը, ըստ էության չի ապրում, ինքն իրեն ուրացել է, գնում է ու տանում է կործանման ճանապարհով:

Ես շատ եմ ափսոսում, որ մեր հայրենակիցները չեն նկատում այս ամենը: Մենք շատ մնացինք նախկինների թալանի պատմության մեջ: Այո, թալանել են եւ ոչ-ոք էլ դա չի ժխտում: Ասում էին չէ՞, որ թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու են: Այսինքն, այն, ինչ կապում էին նախկինների հետ, դա վերադարձնելի էր, կորուսյալ չէր, կարելի էր վերադարձնել: Իսկ հիմա ես ո՞նց ասեմ՝ վերադարձրեք մեր բանակը հզոր, ո՞նց ասեմ՝ վերադարձրեք մեր զավակներին»,-հարցնում է բանաստեղծը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930