Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը Սերբիայի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում մտել է քառորդ եզրափակիչ:
Գյումրեցի մարզիկը 1/8 եզրափակչում միավորներով պարտության է մատնել իտալացի Ջանլուիջի Մալանգային: Կիսաեզրափակիչ մտնելու եւ առնվազն բրոնզե մեդալ ապահովելու համար Հովհաննես Բաչկովը մենամարտելու է թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ