Այսօր Բելգրադում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:
Մեկնարկային օրը մրցագորգ մտած մեր ըմբիշներից գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը պարտության մատնելով սերբ, շվեյցարացի եւ հունգարացի մրցակիցներին՝ մտել է եզրափակիչ եւ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեի հետ:
Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտում հանդիպելու է Լեհաստանի դրոշի ներքո հանդես եկող Արսլանբեկ Սալիմովին, իսկ 55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 77 կգ Սամվել Գրիգորյանը եւ 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը մնացել են ձեռնունայն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ