«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը Գյումրի քաղաքում Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ մասնակցելով ավագանու ընտրություններին ստացել էր քվեարկողների 10,59 տոկոս ձայները:
Գյումրի համայնքի 33 անդամից կազմված ավագանու 4 անդամը գրանցվել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտրական ցուցակից՝
1) Վարդևան Սամվելի Հակոբյանը,
2) Կարեն Վարդգեսի Սոսյանը,
Կարդացեք նաև
3) Սվետլանա Միշայի Ադամյանը,
4) Նարինե Լևոնի Խաչատրյանը:
«Զարթոնք»-ի կողմից հրապարակային կարգով «Բալասանյան Դաշինք» սոցիալական կուսակցությանը համագործակցության առաջարկ էր ներկայացվել, հաշվի առնելով նաև, որ ճնշումներ են լինելու իշխանության կողմից:
Գյումրի քաղաքի համայնքապետարանում ստուգումները, հարուցված քրեական գործերը, որոշ աշխատակիցների ձերբակալությունները, «Բալասանյան Դաշինք» սոցիալական կուսակցության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ճնշումները, ցավոք հանգեցրեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան Դաշինք» սոցիալական կուսակցության միջև հուշագրի ստորագրմանը:
Դատապարտելով իշխանությունների այս գործելակերպը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ Գյումրի քաղաքի ավագանու «Զարթոնք»-ի թիմով, ներկայացնում է իր առջև դրված հետևյալ խնդիրները՝
1) իրականացնել «Զարթոնք»-ի կողմից Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ ամրագրված սկզբունքների կյանքի կոչմանն ուղղված գործունեություն.
2) Գյումրի քաղաքի և նրա բնակիչների առջև ծառացած բազմաբնույթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացնել իր լիազորությունները.
3) պայքարել կոռուպցիայի դեմ.
4) պաշտպանել Գյումրի քաղաքի շահերը և նրա բնակիչների իրավունքները.
5) նպաստել Գյումրի քաղաքի համաչափ զարգացմանը:
Գյումրիում Զարթոնք լինելու է:
Մաղթում ենք Գյումրի քաղաքի «Զարթոնքի» թիմին հաջողություն:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության պատասխանատու՝ Արա Զոհրաբյան