Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Չարչյանը դատաբժշկական փորձաքննության փաստաթղթային տարբերակն է ընտրել, այլ ոչ՝ բժշկական զննության

Նոյեմբեր 01,2021 18:45

Դատարանն այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրել, որտեղ պետք է դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովում որպես փորձագետ ճանաչվեն  դատարանին ներկայացված բժիշկները։

Դատական նիստը մեկ ժամով ընդհատվեց, քանի որ մի քանի բժիշկներ էլ պետք է ներկայանան նիստին։

Արմեն Չարչյանի փաստաբան Էլիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ պարոն Չարչյանի առողջական վիճակը չի բարելավվել, նրա մոտ շաքարային դիաբետի ծանր ձեւն է ախտորոշված․ «Մինչ օրս հարյուրից ավել միավոր ինսուլին է ստանում; Մենք բազմիցս պնդել ենք՝ այդ քանակության ինսուլին ստանալը եւ շաքարային դիաբետի այդ ձեւն անհամատեղելի են կալանքի հետ, բայց ոչ մի փոփոխություն չի կատարվել»։

Ըստ փաստաբանի դատաբժշկական հանձնաժողովն ուսումնասիրելու է Չարչյանի առողջության վերաբերյալ արդեն առկա  փաստաթղթերը։

Դատաբժշկական փորձաքննության այլ տարբերակ էլ կա՝ բժշկական հետազոտությունը, սակայն, ինչպես ասաց Էրիկ Ալեքսանյանը, պարոն  Չարչյանը հրաժարվել է հետազոտվել եւ  ընտրվել է փաստաթղթային փորձաքննությունը, քանի որ արդեն կան  բազմաթիվ բժշկական հետազոտության վերաբերյալ փաստաթղթեր, եւ դրանք ոչ վաղ անցյալում են իրականացվել;

Հիշեցնենք, որ  ավելի վաղ դատարանը հետաձգել էր պաշտպանների՝ Չարչյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Իսկ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու միջնորդությունը մեղադրող կողմինն էր։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ գրությունը դատարանը հասցեագրել էր առողջապահության նախարարություն հոկտեմբերի 15-ին, բայց  10-15 օր նախարարությունը ոչինչ չի ձեռնարկել, դատարանում էլ հայտարարվել էր, որ նախարարությունից չունեն պատասխան՝ արդյոք ստեղծվել է համապատասխան բժշկական հանձնաժողովը, թե՝ ոչ։

«Եւ միայն պնդումներից, ճնշումներից հետո առողջապահության նախարարը  ԱԺ նիստում հայտարարում է, որ հանձնաժողովը ստեղծված է եւ անցել են իրենց գործառույթների կատարմանը։ Հիմա հարց՝  իսկ եթե մինչ այդ ստեղծված էր, ինչո՞ւ դրա մասին ամենաառաջինը դատարանը չի իմացել, համապատասխան գրությամբ չէր տեղեկացվել դատարանը։ Գաղտնի պահելու իմաստը ո՞րն է։ Եթե մտածում են, որ նման պասիվ վարքագիծ ցուցաբերելով, նման գաղտնի ձեւով պահել որոշակի հանգամանքներ,որոնք  կարող են հետագայում  անդառնալի հետեւանքներ առաջացնել Արմեն Չարչյանի համար, ապա վստահ կարող եմ ասել է ժամանակը կգա եւ բոլոր այդ  անձինք պատասխանատվություն կկրեն, եւ այդ տիկինը՝ նույնպես»։

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930