Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 01,2021 16:52

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչու է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու։

Նախարարի պարզաբանումը փակ նիստում էր՝ չեմ հանրայնացնի, բայց նույն «խնդիրները» ենթադրում է, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։

Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված։
Մնացածը թեմաներին դեռ կանդրադառնամ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930