ՀՀԿ նախկին անդամ, ՀՊՏՀ-ի նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես՝ Սևակ Սասունի Խաչատրյանս, 2021թ դեկտեմբերի 5-ին անցկացվելիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու եմ «Էջմիածին» դաշինքի ցուցակը։
«Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Համերաշխություն» կուսակցությունների, ինչպես նաև գաղափարակից մարդկանց մեծ և հուսալի թիմի միավորմամբ որոշում ենք կայացրել մասնակցելու մեր հոգևոր մայրաքաղաքի` Էջմիածնի վերաշինման, հզորացման ու բարգավաճման կերտմանը։
Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ ջանք ու եռանդ չենք խնայելու ավելի գեղեցիկ, ավելի բարեկարգ և ,վերջապես, ավելի երջանիկ ու արժանապատիվ Էջմիածին ունենալու գործում։ Մեզ համար մեր ողջ կյանքի ընթացքում ուղենիշային է եղել մեր հայրենիքի, մեր քաղաքի շահը, և այդ մղումին ու գաղափարին նվիրված լինելով՝ համարում ենք, որ մեր թիմը ունակ է լուծել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացել են մեր առջև։ Ցանկացած համայնքի բնակչի մեջ մեր աշխատանքով արթնացնելու ենք հույսը, հավատը, ոգեղենությունը, կամքն առ հայրենիք, առ Էջմիածին։
Կարդացեք նաև
Աստվածային սիրո քաղաքից պետք է սկսվի մեր ազգային ոգեղենության զարթոնքը, և մենք պարտավոր ենք դա կյանքի կոչել։ Դա շատ պարտավորեցնող է, և մենք, գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, մեր ողջ ներուժը, ավյունն ու հնարավորությունները ներդնելու ենք մեր քաղաքի համար…
ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ…