Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը պատրաստ է հանդիպել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ»․ Արա Ֆիդանյան

Նոյեմբեր 01,2021 15:39

«Միհրան Պողոսյանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում փաստաթղթերի կեղծման հիմքով, քանզի նա ոստիկանությանը ներկայացրել էր երկու տեղեկանք, որոնց համաձայն՝ սովորում է Ռուսաստանի Դաշնության համալսարաններից մեկում, ինչը մեր օրենսդրությամբ հավասարեցվում է ՀՀ-ում գտնվելուն, և, որ նա չունի 22-օրյա ժամկետի խախտում։ Սակայն, մենք դիմեցինք համապատասխան համալսարանին և պարզվեց, որ համալսարանը տրամադրել է ընդամենը մեկ տեղեկանք»,- այսօր այս մասին 2022թ․ բյուջեի նախագծի քննարկման դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Լրագրողները նկատեցին, որ աճել է սպանությունների թիվը․ երեկ Զվարթնոցում կրկին նման դեպք գրանցվեց, սպանվեց Արթուր Ասատրյանի եղբայրը։ Ի պատասխան այս դիտարկման՝ փոխոստիկանապետը նշեց, որ հետպատերազմյան շրջանում այդ հիմնախնդիրն առկա է և պայմանավորված է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությամբ։ Միաժամանակ, նա վստահեցրեց, որ ոստիկանությունն այդ ուղղությամբ աշխատում է։

«Տեղեկացնեմ, որ նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած շուրջ 27 դեպքով նույնպես հետաքննություն է իրականացվում։ Մեծամասնությունը գույքի՝ նախընտրական պաստառների, ցուցանակների վնասման դեպքերն են, որոնցից 14-ը վերաբերվում են Ռոբերտ Քոչարյանին, մնացածը՝ տարբեր թեկնածուներին»,- ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ ոստիկանությանն անհանգստացնում են քաղաքական ուժերի կողմից հնչող սպառնալիք պարունակող հայտարարությունները․ «Այն հայտարարությունները, որոնք կապված են հասարակական կարգի հետ, անպայման ոստիկանության կողմից ստուգվում են։ Իրականացվում են աշխատանքներ նաև հասարակության հետ, մասնավորապես, նրանց համար մեկնաբանվում են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները։ Նաև ոստիկանությունը պատրաստ է հանդիպումներ իրականացնել կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ թե՛ կանխարգելման, թե՛ այլ միջոցառումների իրականացման համար»։

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հաստատեց, որ ոստիկանությունը պատրաստ է հանդիպել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ ներառյալ Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի։

Ամփոփելով ճեպազրույցը՝ Արա Ֆիդանյանը հավաստիացրեց, որ ոստիկանապետն իր աշխատանքային պարտականություններն է կատարում և մեկնել է դեպքի վայր, ինչի պատճառով չի ներկայացել բյուջեի կատարողականի քննարկմանը։ Նա լրագրողներին հորդորեց այդ հարցում ինտրիգներ չփնտրել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930