Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԱԾ պետի տեղակալը պնդում է, որ Սյունիքի ճանապարհն անվտանգ է

Նոյեմբեր 01,2021 14:44

«Սյունիքի ճանապարհն անվտանգ է, անցած օրն եմ եկել։ Ճիշտ է, կանգնած են հարեւան պետության ներկայացուցիչները, բայց հայ քաղաքացիներին չեն (խոսքը կիսատ է մնում․-հեղ․)․․․»-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը, որը եկել էր բյուջետային քննարկումներին մասնակցելու։

Պաշտոնյան չարձագանքեց հարցադրմանն այն մասին, որ քաղաքացիները պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների կողմից իրենց  կանգնեցնելու եւ ստուգելու մասին։ «Ես չունեմ նման տեղեկություններ»,-ասաց ԱԱԾ փոխտնօրենը եւ շտապեց հեռանալ։

Հիշեցնենք՝ ՀՀ ՄԻՊ-ը քանիցս ահազանգել է, որ Սյունիքի մարզում Որոտանի ճանապարհին ադրբեջանական զինված ծառայողների արարքները շարունակում են խախտել ՀՀ քաղաքացիական բնակչության ու ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքները և քրեորեն պատժելի են։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930