Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Սահմանված կարգը խախտելով ապօրինի տեղափոխվել է շուրջ 71 խմ. սևահող. մարզերում հայտնաբերվել է հողի բերրի շերտի հանման 8 դեպք

Նոյեմբեր 01,2021 14:48

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացվել են մեկ շաբաթյա, շուրջօրյա վերահսկողական լայնածավալ աշխատանքներ։

Շրջայցերի ընթացքում ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել է հողի բերրի շերտի հանման և տեղափոխման 8 դեպք։

Հողային աշխատանքներ իրականացնելիս խախտելով հողային ծածկույթի վերին շերտի հանման և տեղափոխման սահմանված կարգը տարբեր մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվել է շուրջ 71 խմ. սևահող։ Սևահողով բեռնված բոլոր բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության տուգանային հրապարակ։

Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, իսկ մի շարք նյութեր ուղարկվել են իրավապահ մարմիններին։

ԲԸՏՄ-ն կրկին անգամ հիշեցնում և զգուշացնում է, որ հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես սահմանված կարգերի համաձայն՝ հղումները ստորև

https://www.arlis.am/documentview.aspx?docID=71439

https://www.arlis.am/documentview.aspx?docID=152162

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930