Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել

Նոյեմբեր 01,2021 14:16

ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել։ Այս մասին այսօր ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը (լուսանկարում)։ Նրա խոսքով՝ ԱԱԾ սահմանապահների աշխատավարձը բավականին ցածր է, ինչի պատճառով ծառայողներն ազատվում են աշխատանքից։ Ըստ նրա՝ նախատեսում են 160 000 դրամից դարձնել 210-220 000 դրամ, եւ այդ նպատակով կա ԱԱԾ պետի հանձնարարականը։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ բոլոր սահմանային ծառայողները մինչեւ նոյեմբեր ապահովված կլինեն համապատասխան տնակներով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930