Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախատեսում ենք ունենալ մարդասիրական ականազերծման տարածաշրջանային կենտրոն»․ ԱԻ նախարար

Նոյեմբեր 01,2021 13:45

«2022թ․-ի պետբյուջեով կառավարությունը ԱԻՆ-ին հատկացրել է 36 մլն 336 հազար դրամ, որով կիրագործվի հետեւյալ ծրագիրը։ ԱԻՆ-ի  մարդասիրական արձագանքման կենտրոնը կդառնա մարդասիրական ականազերծման տարածաշրջանային կենտրոն»,-ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի,  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Նրա փոխանցմամբ՝ նշյալ ծրագիրը քննարկել են ՄԱԿ-ի հետ․ «Բանակցություններն ընթացքի մեջ են։ Իսկ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության հետ բանակցում ենք, որ կենտրոնը տարածաշրջանային ուսումնական բազա դառնա։ Այդ նպատակով արդիական է ռուսական կողմի հետ համատեղ անգարատիպ բազմաֆունկցիոնալ վարժահամալիր ստեղծելու հարցը։ Կենտրոնում կկարողանան վերապատրաստվել ՀՀ-ի եւ տարածաշրջանի այլ երկրների փրկարարներ, ականազերծողներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930