Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ասում ենք, որ բանակի կողքին ենք․ վերցնենք գործիքներ եւ գնանք-մասնակցենք ինժեներական աշխատանքների»․ Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 01,2021 13:25

«Հանձնաժողովի աշխատանքային խմբով եղել ենք սահմանների արեւելյան հատվածում։ Հայտնի է, որ սահմանների երկարությունը եւ բովանդակությունը փոխվել են։ Զինված ուժերը միայնակ չեն կարող ամբողջ ծավալով ծառայություն իրականացնել եւ ինժեներական կառույցներում աշխատել»,-Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Կարծում եմ՝ հասարակությունը որեւէ ձեւաչափով, հասարակության որոշ շերտեր՝ ուսանողներ․․․ասում ենք, որ բանակի կողքին ենք։ Լավ կլինի, որ դա լինի առարկայական։ Վերցնենք գործիքներ եւ գնանք-մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որպեսզի մեր զինծառայողները կարողանան իրենց առջեւ դրված մարտական խնդրի վրա կենտրոնանալ։ Սա պարզապես հայտարարության տեսքով եմ ասում։ Այդ կարիքների մասին կմանրամասնեմ փակ քննարկման ժամանակ, եթե պետք լինի»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930