Ermenihaber. Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը:
«Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային օրակարգի մի շարք հարցերին: