Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիոն բնույթի 711 հանցագործությունից 161-ը կաշառակերության դեպքեր են»․ փոխոստիկանապետ

Նոյեմբեր 01,2021 13:16

2021թ․-ի 9 ամսում կատարված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 6,1%-ով՝ 1201 դեպքով։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի,  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Նրա փոխանցմամբ՝ 2020թ․-ին գրանցվել է 19.662, իսկ 2021թ․-ին՝ 20.863 դեպք․ «Սա գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերի աճով։ Նշված թվից մեծ բաժին է հասնում ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են ավելի նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցանքներ։ Աճել են սպանության դեպքերի թիվը՝ 39-ից 41, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողությունների, ավազակության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը։ Միաժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (819-ից դարձել է 749), բռնաբարության եւ դրա փորձի, բնակարանային գողության, խուլիգանության դեպքերը»։

Արա Ֆիդանյանի խոսքով՝ 2021թ․-ի 9 ամսում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 711 դեպք, որոնցից 161-ը՝ կաշառակերություն, 66-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կամ վատնում, 93-ը՝ պաշտոնեական կեղծիք, 211-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930