Գյումրու ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետ ընտրվեց «Բալասանյան դաշինք»-ի թեկնածու Վարդգես Սամսոնյանը։ Նրան դեմ քվեարկեցին «Զարթոնք»-ը, ՀՀԿ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը։
«Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներից մեկը` Վահան Հունանյանը, չմասնակցեց քվեարկությանը, ՔՊ-ի 11 անդամները միաձայն ընտրեցին Վարդգես Սամսոնյանին։
Կարդացեք նաև
Վերջինս խոստացավ պարզճակատ դուրս գալ գյումրեցիների առջև, հատուկ շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին։ Նոր քաղաքապետը կերդվի նոյեմբերի 4֊ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ