Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

107 ավագ դպրոցներում գործում են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ

Նոյեմբեր 01,2021 11:50

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներն այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում:

Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով:

Նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Ավագ դպրոցներում նման արդիական սարքավորումների առկայությունը կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը և նորարարական ծրագրերի իրականացման հմտությունների ձևավորմանը:

Լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. դա փաստում են Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչները, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն իրականություն են և օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Վեդիի ավագ դպրոցում լաբորատոր սարքավորումները նույնպես կիրառվում են. կենսաբանության բոլոր դասերն անցնում են լաբորատորիայում: ՀՊՄՀ հենակետային վարժարանում, տնօրենի հավաստմամբ, լաբորատորիաները ևս ամենօրյա կիրառելիություն են ունենալու:

Մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը նախապես մշակել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում:

Հիշեցնենք, որ լաբորատորիաների ստեղծման գործընթացը մեկնարկել է 2020 թ.-ի փետրվարից: Ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում 2021 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամփոփվել է 8 ավագ դպրոցներում հիմնանորոգման ընթացքում գտնվող բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման, այն է՝ լաբորատոր սարքավորումների տրամադրման, կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացը: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ՝ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:

Արդյունքում՝ ՀՀ 107 ավագ դպրոցներում այսօր գործում են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ:

Հավելենք, որ բնագիտական առարկաների («Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն») գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի՝ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930