«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին։
Նոր Հաճն խոշորացված համայնքում` սեփական ցուցակով։ ԴԱԿ ցուցակի առաջին համարը ու համայնքի ղեկավարի թեկնածուն կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Եղեգնաձոր խոշորացված համայնքում` ԲՀԿ-ի հետ դաշինքով։ «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը ու Եղեգնաձորի համայնքապետի թեկնածուն Դավիթ Հարությունյանն է։
Վարդենիս խոշորացված համայնքում` «Համերաշխություն» կուսակցության հետ դաշինքով։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը եւ համայնքապետի թեկնածուն Ահարոն Խաչատրյանն է։
Կարդացեք նաև
Վստահ ենք, որ մեր ցուցակները մրցունակ են ու պայքարելու ենք հաղթանակի, առնվազն` նոր ավագանիներում ծանրակշիռ ներկայություն ունենալու համար։
Իշխանությանը կոչ ենք անում` ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսի կիրառման, ՏԻՄ-երն ամեն գնով մոնոպոլացնելու գայթակղությունից` երաշխավորելով օրինական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդ