Չնայած պարեկների աշխատանքում գործնականում ծագած մի շարք խնդիրներին, որոնց լուծման նպատակով իրականացվել են համալիր միջոցառումներ, այդուհանդերձ, Երեւանում հուլիսից գործարկված պարեկային ծառայության ներդրումը կարելի է համարել հաջողված, ինչը ոստիկանությունում հանդիսանում է նոր որակի եւ փիլիսոփայությամբ ծառայության անցկացման կարեւոր գրավական»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Նա հայտնեց, որ ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ Լոռու եւ Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ․ «Նախատեսվում է գործարկել 2022թ․ ապրիլին։ Նախապատրաստվել են ստորաբաժանումների կառուցվածքները, ֆինանսական գնահատականները։ Ընթացքի մեջ է տրանսպորտային եւ սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացը։ ՀՀ ողջ տարածքում պարեկային ծառայության ներդրումը փուլային տարբերակում նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2024թ․-ի վերջը, ինչով պայմանավորված՝ մյուս ութ մարզերում իրականացվում են կարիքների եւ ուժերի ուսումնասիրություններ»։
Փոխոստիկանապետը նշեց, որ Լոռու եւ Շիրակի մարզերում օպերատիվ կառավարման կենտրոնների ձեւավորման աշխատանքները ընթանան պարեկային ծառայության ներդրմանը զուգահեռ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ