Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։
Պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Խ. Սահակյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներով՝ հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի