Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում այսօր երեկոյան մրցահերթը սկսվեց 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանի եւ ֆրանսիացի Սոֆիան Ումիհայի մենամարտով:
Դիմակայությունն ընթանում էր փոխադարձ գրոհներով, երբ երկրորդ ռաունդի միջնամասում Կարեն Տոնականյանն անսպասելի վնասեց աջ թեւը, ու բժիշկը նրան թույլ չտվեց շարունակել պայքարը: Հաղթանակը շնորհվեց ֆրանսիացուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ