Գերծանր քաշային (+92 կգ) Դավիթ Չալոյանը Սերբիայի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում քիչ առաջ միավորներով առավելության հասավ կոլումբիացի Քրիստիան Սալսեդո Գոդազզիի նկատմամբ եւ պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում:
Այսօր Հայաստանի ազգային հավաքականից ռինգ մտնելու են նաեւ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը եւ 71 կգ քաշային Արման Դարչինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ