Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականի եւս մեկ անդամ դադարեցրեց պայքարը:
54 կգ քաշային Վահե Բադալյանը 1/8 եզրափակչում հանդիպեց Ղրղզստանի ներկայացուցիչ Սանժայ Սեյդեկմատովի հետ: Մարտը մեր մարզիկի համար անհաջող ստացվեց, իսկ ստացած նոկդաունը նրան վերջնականապես զրկեց հաղթանակի հնարավորությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ