ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար:
Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների`
- 6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով,
- 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից: